Երեխայի դաստիարակությունը և հոգեկան առողջությունը
Նախադպրոցականի հոգեկան առողջությունը
Երեխաների հոգեբանության առանձնահատկություններից են գերզգայնությունը, խոցելիությունը, թուլությունը: Երբեմն շրջակա միջավայրի շատ երևույթներ նյարդային ռեակցիայի, անգամ խանգարման պատճառ են դառնում:
Նևրոզ
Ծնողներն անպայման պետք է իմանան իրենց զավակների հոգեզգայական հնարավորությունների սահմանը ու թույլ չտան ավելի ներգործություն, քան ի վիճակի է տանելու փոքրիկների նյարդային համակարգը: Հակառակ պարագայում նյարդային գերլարվածություն ու նույնիսկ խանգարում կարող է առաջանալ:
Մեծահասակների դաստիարակչական աշխատանքներն ուղղված են երեխաների մեջ զսպվածություն սերմանելուն, սեփական ցանկությունները ժամանակին արգելակելուն: Երեխան, տարիքի բերումով, շատ շարժուն է, հետաքրքրասեր ու ակտիվ, նա ցանկանում է ամեն ինչ ու շատ, իսկ ծնողները միայն մեկ պատասխան ունեն` այնտեղ մի գնա, այստեղ մի խցկվիր, ձեռք մի տուր, մի ճպպացրու, մի խոսիր, արագ մի վազիր ևն: Մշտական արգելքներից երեխայի մեջ նյարդային արգելակման գործընթաց է սկսվում, մինչդեռ նրա նյարդային համակարգն առանց այդ էլ թույլ է:
Նյարդաբանները նախադպրոցական տարիքը համարում են նևրոզների օրորոց: Դա կամակորության ու նեգատիվության շրջան է. երեխան բուռն բողոք է արտահայտում բազմաթիվ արգելքների դեմ: Իսկ եթե արգելքներն ուղեկցվում են նաև բղավոցով ու սպառնալիքով, երեխայի մեջ հոգեկան տրավմա է առաջանում, որը հղի է ոչ միայն ծնողների, այլև հասակակիցների հետ վեճերով: Դա կարող է հանգեցնել հոգեզգայական գործունեության լրիվ խանգարան:
Լավ դաստիարակված երեխան 3-4 տարեկանում արդեն գիտի «ոչն» ու «չի կարելին», ինչը լրիվ մերժում է նշանակում ցանկությունների ու նույնիսկ բողոքի դեպքում: Իսկ եթե երեխան գործի է դնում լացը, հիսթերիան, ապա ցույց տվեք, որ նրա նման վարքագիծը ձեզ չի հուզում: Նման դեպքում կտրուկ սաստող բղավոցը չի օգնում: Երբեմն դրան հետևում է էլ ավելի ընդգծված լացն ու բղավոցը: Այս դեպքում ճիշտ կլինի երեխային հանգիստ բացատրել, որ նրա նման վերաբերմունքը ճիշտ չէ, բացատրեք, թե ինչու: Հիմնավորեք ձեր մերժումը: Գլխավորը` ուշադիր եղեք, որ գործի ու խոսքի հակասություն չառաջանա: Անհրաժեշտության դեպքում կարելի է նաև պատժել, սակայն դա պետք է արվի շատ զգուշորեն, առանց նրա արժանիքները նսեմացնելու: Կարելի է, ասենք, ժամանակավորապես զրկել սիրած խաղալիքներով խաղալու հնարավորությունից ու նրա սիրած քաղցրավենիքից: Եթե երեխային հայրն է պատժում, ապա պետք է հայրն էլ վերացնի պատիժը: Շատ ընտանիքներում է հանդիպում նման իրավիճակ. հայրը երեխային կանգնեցնում է անկյուն, իսկ մայրն ազատ է արձակում: Դա հանգեցնում է նրան, որ երեխաներն այլևս մեծահասակների պահանջները հաշվի չեն առնում: Պատիժներից մեկն էլ ծնողների` երեխայի նկատմամբ ժամանակավոր «սառչելն» է, որ, ի դեպ, շատ արդյունավետ միջոց է:
Հոգեկան տրավմայի մյուս տարեբերակները
Ակնթարթային ու բավականին ուժեղ տրավմա կարող է լինել նաև խոսքի ժամանակավոր կորուստը կամ էլ կակազությունը: Շատ հաճախ նման տրավմաների պատճառ են դառնում ծնողների կոպիտ պատիժները: Երբ երեխան կակազում է, դժվարությամբ է շփվում մարդկանց հետ, ինչը հանգեցնում է անլիարժեքության զգացման: Նևրոզի հետևանք կարող են լինել զանազան կպչուն վիճակները, վախերը, արարքներն ու հիշողությունները: Հոգեկան տրավմայի դրսևորում կարող են լինել նաև քիթը քաշելը, անդադար թքոտելը, ոտքով դոփելն ու գլուխը տմբտմբացնելը:
Նախադպրոցականի հոգեկան տրավման հիմնականում պայմանավորված է վախի ազդեցությամբ: Ասենք` երեխան վախեցել է փոթորկից, հրդեհից կամ երկրաշարժից: Սարսափը պատում է երեխային կատաղած շուն տեսնելիս: Երեխան կարող է վախենալ նաև կրկեսում, գազանանոցում և նույնիսկ կարուսելներից:
Հատկապես խոցելի են տկար, ֆիզիկապես թույլ երեխաները, որոնք հաճախ են հիվանդանում: Նման երեխաներին պարզապես պետք է պաշտպանել հոգեբանական ազդեցություններից: Եթե երեխան պետք է անծանոթ մի տեղ գնա (ասենք` գազանանոց), նախապես հարկավոր է նրան հոգեբանորեն նախապատրաստել. փորձեք սահմանափակել վախենալու տեսարանները: Երեխան կարող է նևրոզով հիվանդանալ նաև տեսաֆիլմի դիտման կամ որևէ հաղորդման հետևանքով: Նա պետք է դիտի միայն այն, ինչը նրան հասկանալի է ու հասանելի, ոչ թե ամերիկյան մարտաֆիլմ կամ քրեական նորություններ:
Շատ ծնողներ շարունակում են երեխաներին վախեցնել ոստիկանով կամ բժիշկով, որը կգա ու կսրսկի: Երեխան նույնիսկ այդ մասնագետների մասին ամենաանվտանգ հիշատակման դեպքում կարող է հիսթերիայի մեջ ընկնել, հնարավոր է, որ այդ խոսակցությունները խուճապ առաջացնեն երեխայի մեջ: Ծնողներ, մի՛ մոռացեք, որ վաղ թե ուշ այդ «ճակատագրական» հանդիպումը մի օր կայանալու է: Ուրեմն ինչո՞ւ երեխայի մեջ բացասական վերաբերմունք ձևավորել այդ մասնագիտությունների հանդեպ:
Երեխայի խոր հոգեկան տրավմայի պատճառ կարող է դառնալ ընտանիքի քայքայումը, ամուսնալուծությունը: Երեխան կարող է ներփակվել, քանի որ փոքրիկի գլխում ոչ մի կերպ չեն տեղավորվում իր շուրջը կատարվող իրադարձությունները, ու նա խորապես կցնցվի հարազատի` մոր կամ հոր հեռացումից:
Երեխաների մոտ հաճախ է հանդիպում նևրասթենիան, որի դեպքում հյուծվում, թուլանում են նյարդային համակարգի ֆունկցիոնալ հնարավորությունները: Նևրասթենիկ երեխաներն իրենց ուժերի վրա վստահ չեն, նրանց կամքը թույլ է, հիշողությունը` նույնպես, ուշադրությունը` ցրված, քունը` խանգարված: Նույնիսկ մտավոր ու ֆիզիկական լարվածությունը կարող է երեխայի մեջ բուռն ռեակցիա առաջացնել. երեխան կարմրում է, գունատվում, առատ քրտնարտադրություն է սկսվում, երբեմն նույնիսկ սրտի ցավ է առաջանում, բարձրանում է մարմնի ջերմաստիճանը:
Կանխարգելման համար հարկավոր է որոշակի օրակարգի անցնել` մտավորը հերթագայելով ֆիզիկականով:
Ու միշտ պետք է հիշել, որ հիվանդությունը կանխարգելելն ավելի դյուրին է, քան բուժելը:
Երբ գալիս է սեպտեմբերը
Գիտենք ու հիշում ենք, թե ինչպես է գալիս սեպտեմբերը, տևական ամառային արձակուրդներից հետո դպրոց վերադառնալու ժամանակը:
Ինչպե՞ս կարելի է օգնել երեխային վերադառնալու դպրոցական կյանք, կենտրոնանալու ուսման վրա:
Արձակուրդներից հետո երեխաները պետք է հարմարվեն նոր վիճակին: Մի վիճակը փոխարինվում է մեկ ուրիշով: Հանգստի ժամանակ երեխան որոշակի օրակարգ չունի, եթե, իհարկե, առողջարանում կամ ճամբարներում չի հանգստացել: Քնել է սիրտն ուզածին չափ, իսկ հիմա եկել է որոշակի ժամի արթնանալու շրջանը: Արձակուրդներին երեխան կուշտ կերել է, հեռուստացույց դիտել, խաղացել, մի խոսքով` վայելել կյանքն իր իմացածի ձևով: Սակայն, մի կողմից, նա հանգստացել է, իսկ մյուս կողմից, ըստ էության, թուլացել, ու հիմա նրա համար դժվարին ժամանակներ են:
Ի՞նչ անել, որ արձակուրդն օգուտի վերածվի
Դրա համար, իհարկե, հարկավոր էր նույնիսկ արձակուրդներին չշեղվել օրակարգից, այսինքն` շարունակել քնել նույն` սովոր ժամին, ասենք` 21 00-ին ու արթնանալ առավոտյան 7-ին: Բայց եթե դա չի հաջողվել, ապա մի հուսահատվեք, այնուամենայնիվ կարելի է վերականգնել օրակարգն արձակուրդների ավարտից մի քանի օր առաջ: Դրա համար հետ վարժեցրեք ուշ ժամին քնելուց ու փորձեք աստիճանաբար ակտիվ կյանք մտցնել նրան, որ դպրոցական օրերը երեխայի համար սթրեսի չվերածվեն:
Դպրոցից առաջ վերջին գիշերը
Սեպտեմբերի 1-ին նախորդած երեկոյի տրամադրությունից է կախված, թե երեխան ինչպես կմտնի դպրոց:
Փորձեք չզայրանալ երեխայի վրա, եթե անգամ նա չի հասցրել պայուսակը դասավորել կամ առաջադրանքը չի կատարել:
Օգնեք նրան հաջորդ օրվան նախապատրաստվել: Թող դասավորի պայուսակը ձեր հսկողությամբ: Փորձեք նրան տրամադրել վաղվա օրվան, օրինակ. «Գնա, որ պատմես նաև, թե ինչքան ուրախ ժամանակ ես անցկացրել, ինչպես ես հանգստացել արձակուրդին»:
Հարգելի՛ ծնողներ, մի մոռացեք երեխայի նախաճաշը. առաջին օրն է, որ նա պետք է տնից մի քանի ժամով հեռու լինի: Ուրեմն հոգ տարեք, որ նա դուրս գալուց առաջ նախաճաշի:
Եթե երեխան զգա, որ իր հոգսերի հետ մենակ չէ, հեշտությամբ ու սիրով կմտնի նոր օրակարգ:
Կարդացեք նաև
Մոր և նոր աշխարհ եկած մանկիկի կապը շատ ամուր է հատկապես կյանքի առաջին ամիսներին: Մոր լավ տրամադրությունը նպաստում է երեխայի ամուր առողջությանը...
Ծնող լինելը մեծ պատասխանատվություն է: Կենդանություն տալով փոքրիկ մարդկային էակին՝ դուք նաև պարտավոր եք նրանց մեջ սերմանել բարոյականության զգացում և համոզված լինել, որ նրանք մեծանում են խելամիտ և ճշտապահ չափահասներ...
Աշխարհում տարեց-տարի ավելանում է մանկական հանցագործությունների, թմրամոլության և ինքնասպանությունների թիվը, մեծանում է այն երեխաների թիվը, որոնք միտում ունեն դևիանտ վարքի կամ արդեն ցուցաբերել են...
Բժշկական տեսանկյունից ո՞ր տարիքից կարելի է սկսել սեռական հարաբերությունները: Արդյո՞ք կուսության վաղ կորստի վտանգ գոյություն ունի: Արդյո՞ք սեռական ժուժկալությունը վնասակար է...
Իտալացի մեծանուն մանկավարժ Մարիա Մոնտեսորին այն չորս մանկավարժներից մեկն է, ով, ըստ ՅՈՒՆԵՍԿՈ-ի, մեծ ներդրում է ունեցել XX դարի մանկավարժական մտածողության ձևերի հաստատման հարցում...
Սեռական հասունացմանը վերաբերող առավել հաճախ մտահոգող հարցերին պատասխանում է Արաբկիր բժշկական համալիր- Երեխաների և դեռահասների առողջության ինստիտուտ, դեռահասային բժիշկ, դեռահասային...
Հայտնի է, որ օտար լեզվի յուրացումը մեծ ջանքեր և ժամանակ է պահանջում: Սակայն երեխան լիարժեք տիրապետում է օտար լեզվին երկու-երեք տարվա ընթացքում` առանց որևիցէ ջանքեր գործադրելու...
Հոգեբանները հետազոտություն են անցկացրել երեխաների դաստիարակությանը վերաբերող տարածված լեգենդների ոլորտում: Նրանք առանձնացրել են մի շարք պնդումներ, որոնք ծնողները սխալմամբ համարում են ճիշտ...
Zdravoe.com կայքի փոխանցմամբ՝ հիպերխնամակալությունը չափազանց վատ է անդրադառնում երեխաների զարգացման վրա և վտանգավոր է մտահոգ հայրերի ու մայրերի համար...
Սա երևի կերակրող մայրերին ամենաշատ հուզող հարցերից է: Այն գնալով ավելի հրատապ է դառնում երեխայի մեծանալուն զուգահեռ, քանի որ շատ երեխաներ սկսում են գիշերն ավելի հաճախ...
Հայաստանը զարգացող տնտեսություն ունեցող երկրների շարքում է: Շատ ընտանիքների համար օրվա հացի փող վաստակելը խնդիր է: Մարդիկ այնքան մտահոգված են իրենց վաղվա ապրուստի համար, որ երեխաների դաստիարակության...
Ես հասկանում եմ, որ նա պետք է իմանա, որ ոչ բոլոր մարդիկ են արդար, ոչ բոլորն են անկեղծ: Բայց սովորեցրեք նրան, որ եթե կա սրիկա, կա նաև հերոս, եթե կա եսասեր քաղաքական գործիչ, կա նաև նվիրյալ առաջնորդ: Սովորեցրեք նրան այն, որ եթե կա...
Բոլոր երեխաներն էլ սիրում են նկարել, բայց ոչ բոլորն են կարողանում: Շատ կարևոր է այդ շրջանում օգնել երեխային: Այդ նպատակով AdMe.ru-ն ներկայացնում է նկարներ, որոնց շնորհիվ կարելի է փուլ առ փուլ արտանկարել...
Գիտնականները հայտնել են երեխաներին քնից առաջ կարդալու համար իդեալական հեքիաթի «բաղադրատոմսը». հեքիաթը տեւում է ուղիղ 8 րոպե ու 36 վարկյան, ու այնտեղ կա վիշապ, արքայադուստր, կախարդ ու փերի...
Նոր սերնդի մարդկանց, ովքեր տարբերվում են ոչ ստանդարտ մտածելակերպով և գերունակություններով՝ անվանում են տարբեր կերպ։ Ոմանք անվանում են նրանց «նոր հազարամյակի երեխաներ», մյուսները՝ «լույսի երեխաներ» կամ...
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
- Ժողովրդական դեղամիջոցներ
- Հղիություն. 4-րդ ամիս
- Հղիություն. 7-րդ ամիս
- Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
- «Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
- Հղիություն. 6-րդ ամիս
- Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
- Ամուսնական առաջին գիշերը
- Ընկերության մասին
- Ինչպես ազատվել անցանկալի մազերից
- Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
- Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
- Դդում
- Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
- Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
- Սեռական գրգռում
- Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
- Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
- Չիչխանի օգտակար հատկությունները
- Հղիություն. 1-ին ամիս
- Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
- Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
- Դիմակներ` մազերի համար
- Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
- Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
- Ընտրություն ըստ հորոսկոպի
- Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
- Հղիությունը և նախապատրաստվելը դրան
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
- Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
- Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
- Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
- Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
- Էկզեմայի տեսակները և բուժումը
- ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
- Իրիդիոսքրինինգ
- Գամմա-դանակը նշտարի փոխարեն